▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

5 ամիս է Շանթ Հարությունյանին խնդրում եմ, որ բանտից դուրս գա. Նիկոլ Փաշինյան

 

«5 ամիս է Ձեր կողքի հարևանությամբ ապրում է Սերժ Սարգսյանը, իսկ իմ ընկեր Վանո Սիրադեղյանը Հայաստանից դուրս է, իմ ընկեր Շանթ Հարությունյանը՝ բանտում»,- դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը:

«Ես 5 ամիս է Շանթ Հարությունյանին խնդրում եմ, որ բանտից դուրս գա, իսկ վերջին անգամ ինձ գրություն են բերել, որ նա դուրս չի գալիս ոչ պայմանական վաղաժամկետ, ոչ համաներումով, ոչ ռեժիմը փոխելով, ոչ բաց կալանքով։

 

 

 

 

 

 

Այսինքն նրան բանտից հանելու համար պետք է ուժային գործողություն, դիմակավորված հատուկ ջոկատայինները մտնեն նրան բանտից հանեն։

Փաշինյանի խոսքով` Շանթ Հարությունյանն արդարացի պահանջ է ներկայացնում. «Դատարանը պետք է նրան արդարացնի։ Ինչու նրա պաշտպանները համապատասխան հայցով չեն դիմում դատարան»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, որ ինքը չի ազդելու դատավորների որոշումների վրա՝ ոչ մի ձևով:

Կարդացեք նաև՝ Ես Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ, որ ամնիստիա անի բոլոր կալանավորների համար. Շանթ Հարությունյան

Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Շանթ Հարությունյանի հայտարարություններին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին