▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե Վեհափառը կալանավորվի, ամբողջ հայ ժողովուրդը պետք է վճարի դրա գինը»․ Միքայել Սրբազան

«Աստված մի արասցե, եթե Վեհափառը կալանավորվի, ապա ամբողջ հայ ժողովուրդը պետք է վճարի դրա գինը։ Ինչպես 38 թվի դիմաց վճարեց հայ ժողովուրդը՝ 100 հազարվոր զոհերով, այնպես էլ դրանից հետո կվճարի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Լրագրողի հարցին, թե եկեղեցին կհաղթահա՞ր իր դեմ եկեղեցու ծավալվող արշավ, Սրբազանը պատասխանեց․ «էդ ո՞ր փորձությունը չի հաղթահարել, որ սա պիտի չհաղթահարի»։

***

«Չէ, պիտի գլուխները շոյեմ»,- այսպես արձագանքեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը լրագրողի հարցին, թե՝ արդյոք Սրբազանը կշարունակի քննադատել իշխանություններին։ Դիտարկմանը, թե չեք մտածում, որ գուցե էլի օրենքի խախտում որակվի, Միքայել Սրբազանը պատասխանեց․ «Դե իմ գոյությունն արդեն իրենց գաղափարին վնաս է»։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին