▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«5-աստղանի կարանտին». միջազգային մամուլին հետաքրքրել է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդը

Համաշխարհային մամուլն ապշել է Հայաստանի իշխանությունների կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդներից: Ռուսական և թուրքական լրատվամիջոցները Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում ՀՀ 32 քաղաքացիներին մեկուսացնելն անվանել են «5 աստղանի կարանտին»։ Այս մասին փոխանցում է «Արմենպրես»-ը։

RT և NTV լրատվամիջոցները գրել են, որ մինչ աշխարհի տասնյակ երկրներում կորոնավիրուսի  վարակով կասկածվող անձանց նույնիսկ բռնության են ենթարկում, Հայաստանի Հանրապետության իշխանությունը կասկածվող 32 քաղաքացու մեկուսացրել է 5-աստղանի հյուրանոցում: Լրատվամիջոցները նշել են, որ հյուրանոցը, որտեղ տեղակայվել են կորոնավիրուսի կասկածով 32 անձինք, գտնվում է Երևանից 50կմ հեռու, ծովի մակարդակից 2100մ բարձրության վրա, ունի օլիմպիական լողավազան և, նույնիսկ` խաղատուն:

Թուրքական NTV-ն գրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են հատուկ հանդերձանք կրող մարդիկ սնունդ բաժանում հյուրանոցի լյուքս համարներում մեկուսացված անձանց: Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ի վաղ առավոտյան:

Վարակվածը 29-ամյա մի տղամարդ է, ով Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին: Մարտի 1-ին Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում մեկուսացվել է 32 մարդ, ովքեր ինքնաթիռում շփվել են այդ տղամարդու հետ:

Դիտեք նաև՝ Ինչպե՞ս են կերակրում Ծաղկաձորում մեկուսացվածներին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին