«5-րդ հեռուստաալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը, դատարանի որոշմամբ, ազատ կարձակվի: Այս մասին լրագրողներին հայտնել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
Փաստանբը նշել է, որ դատարանը, դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, որոշել է բավարարել պաշտպանական կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքը, մերժել քննիչի միջնորդությունը, որը վերաբերում էր կալանքը երկարացնելուն:
«Հիմա կգնանք «Երևան Կենտրոն» ՔԿՀ: Պարոն Թավադյանը ժամերի ընթացքում կլինի ազատության մեջ»,-ասել է Խուդոյանը:


