▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

73-ամյա կինը հետախուզվում էր թրաֆիքինգի մեղադրանքով

 

«Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ապրիլի 2-ին, ժամը 06.40-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 73-ամյա Սիլվարդ Զ.-ին:

 

 

 

 

 

 

 

 

 

Նա 2007թ. մայիսի 25-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) 3-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին