▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

80 կողմ, 1 դեմ. ԱԺ-ն ընդունեց լիազորությունները դադարած ՍԴ դատավորների կենսաթոշակի իրավունքի ապահովման վերաբերյալ նախագիծը 

80 կողմ, 1 դեմ ձայներով ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանի եւ Սուրեն Գրիգորյանի կողմից ներկայացված օրենսդրական փոփոխությունների նախագծերը: Կողմ քվեարկեց «Իմ քայլը» խմբակցությունը, դեմ՝ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Նախագիծը վերաբերում էր Սահմանադրության փոփոխությններով պայմանաավորված ՍԴ օրենքի 88-րդ հոդվածի անցումային դրույթների համապատասխանեցնելուն Սահամանադրության 213 հոդվածի նոր խմբագրությանը, քանի որ օրենքը փաստացի հակասում է Սահմանադրությանը: Առաջարկվում է փոփոխել ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրող մարմինների առաջադրման հերթականությունը, ըստ որի՝ առաջին առաջադրումը կատրավելու է՝ առաջինը ՀՀ կառավարության, երկրորդը՝ Հանրապետության Նախագահի, երրորդը՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից:

Հիշեցնենք նաև, որ հունիսի 22-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Ըստ այդ փոփոխությունների, որոնք ուժի մեջ են մտել հունիսի 26-ին, դադարում է ՍԴ երեք դատավորների՝ Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի և Ալվինա Գյուլումյանի պաշտոնավարումը, ինչպես նաև դադարում է Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը ՍԴ նախագահի պաշտոնում: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմել է ՍԴ՝ վիճարկելով սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին