▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

82-ամյա քաղաքացին իր ծխած ծխախոտի գլանակից առաջացած կրակից այրվածք է ստացել և մահացել

 

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, սեպտեմբերի 18-ին, ժամը 10.20-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ամբողջ մարմնի այրվածք 3-րդ 4-րդ աստիճանի» ախտորոշմամբ «Այրվածքների կենտրոն» է տեղափոխվել 1936 թ. ծնված Անդրանիկ Գեղամյանը: 

 

 

 

 

 

 

 

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ա. Գեղամյանը, նույն օրը, ժամը 09.30-ի սահմաններում, իրենց տանն իր ծխած ծխախոտի գլանակից առաջացած կրակից է ստացել այրվածքը: 

Նույն օրը, ժամը 19.20-ին, Անդրանիկ Գեղամյանը, գիտակցության չգալով, մահացել է:

 

 

 

 

 

 

Նախապատրաստվում են նյութեր:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին