2001թ.սեպտեմբերի 22-ին Արարատի մարզ գյուղ Ուրցաձորում ծնվեց Ղազարյանների ընտանիքի առաջնեկը՝ Արմանը։ Փոքր տարիքից շատ աշխույժ էր,էներգիայով լի,բարի աչքերով,ընկերասեր, անկեղծ սրտով ու ամենակարևորը՝ժպտերես։ Ամեն պարագայում նայելով նրան անկախ քեզնից ուզում էիր ժպտալ ։

Արմանը 9-ը տարեկանից հաճախել է Հունահռոմեական ըմբշամարտի,արդեն 14 տարեկանում հաճախում էր Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ։ Ունեցել է բազմաթիվ հաղթանակներ։ 2019թ դեկտեմբերի 20 -ին Արմանը զորակոչվել է բանակ։ Ծառայել է Մատաղիսի զորամասում։ Մատաղիսում հայտնի էր «Բառեց Արման» մականվամբ: Ուներ շնորհակալագրեր և շքանշաններ։ 160 դիրքի ավագն էր,իսկ հետո տեղափոխվել է 156 դիրք։ Կրտսեր սերժանտ էր,Պեկկա ջոկի հրամանատար, Տիրապետում էր 7 զենքի։ Սեպտեմբերի 25-ին բարձրացել էր դիրք՝ մարտական հերթապահություն։ Վերջին անգամ ընտանիքի հետ խոսել է սեպտեմբերի 26-ին երեկոյան։ Ուրախ էր, տրամադրությունը բարձր։ Արմանը 100-ից ավել թշնամի ոչնչացնելուց հետո սեպտեմբերի 27-ին չլքելով դիրքը անմահացել է՝անառիկ պահելով իրեն վստահված դիրքը մինչև վերջին շունչը։

Շուրջ 85 օր ընտանիքը սպասում էր մի հրաշք լուրի, հավատով սպասում էր,որ Արմանը նահանջած կլինի կամ, կապ չկա ,որ զանգի ,բայց հոգու խորքում քաջ գիտակցում էին ,որ Արմանը փախչողներից չէր ,այլ ՀԶՈՐՆԵՐԻՑ էր։


