▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գողանում են՝ կեղծ List. Am անունից..․ զգուշացեք»․ Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ․ «Զգուշացեք․ կեղծ List. Am անունից գողանում են Viber։ Նոր բան չէ, բայց սաստկացել է»։

«Եթե List. Am-ով ինչ-որ բան առնում կամ վաճառում եք, կոդ է գալիս հաստատելու համար, դա կեղծիք է Viber-ը գողանալու համար։ Երբեք ոչ ոք չի կարող ձեզանից ուզել Viber-ի կոդ։ Viber-ի կոդը միայն Viber-ի համար է․ չհավատաք, չներմուծեք»,- նշում է Մարտիրոսյանը՝ և պարզաբանում, թե ինչպես վարվել, եթե արդեն հավատացել են կեղծիքին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին