Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունը ընդդիմադիր անձանց անվանում «ռուսական ազդեցության գործակալներ». Զախարովա
ՌԴ ԱԳՆ խոսնակը պատասխանել է Մոսկվայի դիրքորոշման մասին լրագրողի հարցին՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանում ընդդիմադիր գործիչների և հոգևորականների հետապնդումներն ուղեկցվում են Ռուսաստանի և ռուսական հետախուզական ծառայությունների հետ կապերի մեղադրանքներով։
«Ես հարց ունեմ. ի՞նչ չափանիշներով են նրանք նույնականացվում։ Եթե այդ մարդիկ կողմ են հանդես գալիս երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ապա Փաշինյանը նույնպես խոսում է ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին։ Բայց եթե պարզապես հաշվեհարդար են տեսնում ընդդիմության ներկայացուցիչների հետ Ռուսաստանի «սոուսի» տակ, ապա դա արդեն բարեկամական մոտեցում չէ»,–ասաց նա։
Դիտեք նաև՝
Մոսկվան դրական դինամիկա է տեսնում Երևանի և Բաքվի երկխոսության մեջ. Զախարովա
ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ տարածաշրջանում կապերի վերականգնումն ու բարելավումը նույնպես ակնհայտ են։
Նա նշել է, որ Ռուսաստանը ողջունում է տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացը, այդ թվում՝ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի մատակարարման շարունակականությունը Հայաստան։ Սա հաստատում է «3+3» ձևաչափի մշակման արդիականությունը։ Մոսկվան նաև կցանկանար տեսնել իր վրացի գործընկերներին այս հարթակի հանդիպմանը։


