▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

9 ժամ 25 րոպե և 37,5 կիլոմետր. Նիկոլ Փաշինյանն ամփոփեց երթն ու շնորհակալություն հայտնեց

 

ավարտվեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի համաերևանյան երթը Հանրապետության հրապարակում: Մարդիկ վանկարկում էին «Նիկո՛լ, վարչապե՛տ»:
Փաշինյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց երթի մասնակիցներին՝ այսօրվա քայլարշավը որակելով որպես «աննախադեպ», Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ «ամենատևականը և ամենաերկարը»:
«Հպարտանում եմ բոլորովդ: Մեր երթը տևեց ուղիղ 9 ժամ 25 րոպե և 37,5 կիլոմետր»,- տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ իրենք այդ քայլով ի ցույց դրեցին, որ «մեր կամքը ամուր է քարից էլ, և մեր ոգին հանձնվել չգիտի»:
«Մենք ժողովրդի իշխանությամբ Հայաստանը կառաջնորդենք դեպի ազատություն, զարգացում, երջանկություն այնքան ժամանակ, քանի դեռ մեր ժողովուրդը դա կցանկանա, իսկ այսօր մենք տեսանք հազարավոր քաղաքացիների, հազարավոր քաղաքացիների ողջունեցինք, հազարավոր քաղաքացիների աչքերի մեջ նայեցինք»,- հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը:

Ավարտվեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի համաերևանյան երթը Հանրապետության հրապարակում: Մարդիկ վանկարկում էին «Նիկո՛լ, վարչապե՛տ»:

 

 

 

 

 

 

 

 

 

Փաշինյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց երթի մասնակիցներին՝ այսօրվա քայլարշավը որակելով որպես «աննախադեպ», Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ «ամենատևականը և ամենաերկարը»:

«Հպարտանում եմ բոլորովդ: Մեր երթը տևեց ուղիղ 9 ժամ 25 րոպե և 37,5 կիլոմետր»,- տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ իրենք այդ քայլով ի ցույց դրեցին, որ «մեր կամքը ամուր է քարից էլ, և մեր ոգին հանձնվել չգիտի»:

 

 

«Մենք ժողովրդի իշխանությամբ Հայաստանը կառաջնորդենք դեպի ազատություն, զարգացում, երջանկություն այնքան ժամանակ, քանի դեռ մեր ժողովուրդը դա կցանկանա, իսկ այսօր մենք տեսանք հազարավոր քաղաքացիների, հազարավոր քաղաքացիների ողջունեցինք, հազարավոր քաղաքացիների աչքերի մեջ նայեցինք»,- հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին