▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

94-ամյա ծերունու` հանգուցյալ կնոջը նվիրված երգը դարձել է համացանցի հիթը

Green Shoes ընկերության ներկայացուցիչները հայտարարել են մրցույթ` կիթառի ներքո լավագույն կատարման համար: Մասնակիցներն իրենց ձայնագրությունները ուղարկել են կազմակերպիչներին` դրանք տեղադրելով նաև YouTube-ում:

Huffington Post-ի հաղորդմամբ մրցույթի հաղթող է դարձել 94-ամյա Ֆրեդ Ստոբաուխը, ով երգ է գրել` նվիրված հանգուցյալ կնոջը:

Կազմակերպիչները շատ են զարմացել` ստանալով նամակ` Oh Sweet Lorraine վերնագրով: Նամակում Ֆրեդը պատմել է իր կյանքի ողջ պատմությունը: Թոշակառուն խոստովանել է, որ երաժիշտ չէ, բայց ցանակնում է իր տողերը երգի վերածել:

Ծերունին պատմել է, որ ապագա կնոջն հանդիպել է 1938 թվականին: «Նա ամենագեղեցիկ աղջիկն էր, որին երբևէ տեսել եմ: Նրա հետ են անցել կյանքիս 75 երջանիկ  տարիները»,-գրել է Ֆրեդը:

Կարդալով պատմությունը` կազմակերպիչները որոշել են օգնել նրան` ձայնագրելով երգը:

Ստեղծագործությունը կարճ ժամանակահատվածում հիթ է դարձել համացանցում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին