▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱ-2014. Հոլանդացիները դաժան վրեժխնդիր եղան եզրափակչի համար. Իսպանիա-Հոլանդիա՝ 1-5

Աշխարհի առաջնության երկրորդ խաղային օրվա շրջանակներում B խմբի ֆավորիտներ Իսպանիան և Հոլանդիան մրցեցին միմյանց դեմ:

Առաջին րոպեներից Իսպանիան փորձում էր առավելություն ստանալ մրցակցի նկատմամբ: 27-րդ րոպեին էլ թիմին հաջողվեց դառնալ գոլի հեղինակ: Դիեգո Կոստայի նկատմամբ կանոնների խախտման համար մրցավարը նշանակեց 11մ հարված, որն էլ հստակ իրացրեց Մադրիդի Ռեալի կիսապաշպտան Խաբի Ալոնսոն: Սակայն մինչ ընդմիջման գնալը Ռոբին Վան Պերսին ֆանտաստիկ գնդակով հավասարեցրեց հաշիվը:

Երկրորդ խաղակեսում հոլանդացիները խաղն իրենց ձեռքերում վերցրեցին: 53-րդ րոպեին Արյեն Ռոբենը սկիզբ դրեց գոլային հրավառությանը: Հենց այս գոլից հետո էլ իսպանացիների պաշտպանությունը խուճապի կամ հոգնածության արդյունքով սկսեց ճեղքեր տալ, իր հերթին էլ անվստահ հանդիպում անցկացրեց Իկեր Կասիլյասը, որի հետևանքով բաց թողեց ևս 3 գնդակ: Նախ Վան Պերսին օգտվելով Կասիլյասի սխալից հաշիվը դարձրեց 1-3, ապա Դե Վրեյը այն դարձրեց ջախջախիչ: Իսկ վերջնական հաշիվը ձևակերպեց Ռոբենը՝ դառնալով դուբլի հեղինակ:

Իսպանիա-Հոլանդիա՝ 1-5

footballcity.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին