▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ-ը մեղադրանք է առաջադրել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետին, տեղակալին և ավագ հետաքննիչին

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քր. օր-ի 309 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության Դավիթաշենի բաժամունքի պաշտոնատար անձանց նկատմամբ։

/filemanager/uploads/2020/05/week-3/Davitasheni_pet.jpg

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործով մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ՝ 41-ամյա Մկրտիչ Վարոսյանի, նույն բաժանմունքի պետի տեղակալ՝ 32-ամյա Արայիկ Ղազարյանի և նույն բաժանմունքի ավագ հետաքննիչ՝ 38-ամյա Հակոբ Հակոբյանի նկատմամբ։

Ըստ քրեական գործի նյութերի՝ վերջիններս անցել են պաշտոնական լիազորությունները և դրդել են Էդգար Գ-ին կատարել մի շարք գողություններ։

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները այցելել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Դավիթաշենի բաժանմունք, որտեղ մի քանի ժամ ոստիկանության ներքին անվտանգության վարչության գործընկերների հետ քննչական գործողություններ էին կատարել, ինչի արդյունքում ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքից թույլ չէին տվել դուրս գային բաժանմունքի պետը, բաժանմունքի պետի տեղակալը, քրեական հետախուզության խմբի օպերլիազորը:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին