▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Անհրաժեշտ են մինչև 55 տարեկան բուժաշխատողներ․ Արսեն Թորոսյան

Ի՞նչ հնարավորություններ են տալիս առցանց վճարահաշվարկային համակարգերը

Այս մարդուն կաշառելու անհրաժեշտություն չենք ունեցել, քանի որ նա ինձ շատ հարազատ մարդ է. Արայիկ. . .

Արթուր Ալեքսանյանը միացել է «Մնա տանը» չելենջին

Մնա տանը և կոտրիր վարակի շղթան

Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսն ամուսնու՝ Ալեքսիս Օհանյանի հետ հայկական կոնյակ է խմել

Ե՞րբ են բանկերն անցնելու բնականոն աշխատանքի

Արցախում ընտրությունների երկրորդ փուլ տեղի կունենա . Արայիկ Հարությունյանի ասուլիսը

«Գազպրոմ Արմենիան» դիմել է ՀԾԿՀ՝ առաջարկելով հուլիսի 1-ից սպառողների համար գազի սակագինը. . .

Շատ ընտանիքներ չեն «ձգում» սոցիալական միանվանգ փաթեթի չափորոշիչներին, բայց սոված են. Նաիրա Զոհրաբյան

Արցախի նախագահի որևէ թեկնածու չի հավաքել ձայների 50 տոկոսը․ ապրիլի 14-ին լինելու է երկրորդ. . .

Չփորձե՛ք մեղադրել քաղաքացիներին. Թեհմինա Վարդանյան

Երևանի մետրոպոլիտենը փակ է. 39 տարվա մեջ առաջին անգամ այն ամբողջությամբ չի աշխատում

Լուծե՛ք այս խնդիրը, ամոթ է. Դավիթ Սանասարյանը՝ ոստիկանապետին

Հաստատված դեպքերը՝ 571

ՀՀ նախագահը ստորագրել է կոնտակտավորերին գտնելու համար հեռախոսազանգերը ֆիքսելու նախագիծը

Որոշ քաղաքացիներ փորձում են օգտվել իրավիճակից և դիմում ապօրինությունների․ քաղաքապետարան

Պատգամավորների մեծ մասն անտեսում է հակահամաճարակային միջոցառումները

«Այսքան զգուշացումներից հետո դեռ գտնվում են մարդիկ, որոնք մերսման սրահներ են աշխատեցնում»

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում. պարետի որոշումը

Դուք գները հսկեք, մարդկանց թոքերը լսեք`հեռախոսների փոխարեն․ Մարուքյանն՝ իշխանություններին

Առանձնացվել են տարբեր վայրեր, որոնք կարող են արդյունավետ ծառայել քաղաքացիների մեկուսացման համար

Տիգրան Ավինյանն ԱԺ-ում ծափերի արժանացավ

Խելագարվելու բան՝ասում են «Авиарежим»-ի վրա դրեք, չի երևալու․․․դրեք, գնացեք հարսանիք, ինչ ասեմ․․.

Լևոն Արոնյանի բանաստեղծությունը՝ Արիանա Կաոիլիի հիշատակին

Միայն «մենք» չենք կարող կոտրել այս տեմպը, դա կարող ենք անել «մենք բոլորս»․ Արսեն Թորոսյան

Դուք կարծում եք՝ մենք տխմա՞ր ենք. Հայկ Կոնջորյան

Նորից փայլուն առիթ դիվիդենտներ շահելու համար․․․Մարիամ Փաշինյանի գրառումը

Զանգվածային մահը չոքել է բոլորիս դուռը․ ԱԺ պատգամավոր

Ենթադրենք՝ կառավարությունում, ԱԺ-ում բոլորը սրիկաներ են, բացի Սասուն Միքայելյանից. Ռուբեն Ռուբինյան 

Վաղն ապրիլի 1-ն է, չխաբեք, դասի կգնաք․ Արայիկ Հարությունյան

Մարզահամերգային համալիրը վերածվել է հիվանդանոցի

Մի խոսքով. գնալով խրվում ենք. Հրանտ Բագրատյան

Արցախ․ տեղամասերում հաշվում են քվեաթերթիկները , ներկայացնում քվեարկության արդյունքները

6 ժամով կասեցվել է Երեւանի եւ Եղեգնաձորի 5 տնտեսվարողի գործունեությունը

Ամերիաբանկը կանգնած է բիզնեսի կողքին` երկարաժամկետ ֆինանսավորման նոր և ճկուն հնարավորություններով

Քննարկվել են նպատակային ներդրումային ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու քայլերը

Ադրբեջանցի շախմատիստները ցավակցել են Լևոն Արոնյանին

ՀՀ ոստիկանությունը փակել է «Ֆեյսբուք»-ի միջոցով գումար շորթող մի քանի օգտատերերի էջեր

Ճիշտ չի՞ լինի՝ մահացած անձինք, որ կասկածվում են, դիահերձենք դրանց. պատգամավորի հարցը փոխնախարարին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան. Վաշինգտոնը հավելյալ օգնություն կտրամադրի

Ուշ երեկոյան կրկին արտահերթ․ Միրզոյանը հրավիրեց նաև Երևանից հեռացած ընդդիմադիրներին

Էդմոնն ինձ չի հետաքրքրում էդքան, սա արհամարհանք է ամբողջ հայությանն, ո՞ւր են պատգամավորները

Ֆեյսբուքում գոռալ, ճչալը Ձեզ չի օգնելու այս հարցում. իմքայլականը` Մարուքյանին

ԱԺ արտահերթ նիստում Հովիկ Աղազարյանն առաջարկեց անվճար սննդի կետեր բացել

Քաղաքական մեծամասնությունը,Աժ ղեկավարությունը խախտում են պառլամենտարիզմի բոլոր կանոնները. Մարուքյան

Կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերն ըստ Երևանի և մարզերի. վիճակագրություն

Պիտի պատրաստ լինենք զրկանքների․Պարետն՝ այս ժամանակահատվածում պարգևավճարներից հրաժարվելու մասին

Ամենաահավորը, որ չկարողացանք նույնիսկ այցելել.Նազենի Հովհաննիսյան

Տեսակապով զրույց Գերմանիայի դեսպանի հետ

ԱԱԾ-ից մինչև ՀՔԾ, գաղտնալսումից մինչև Ռոբերտ Քոչարյանի վերադարձ. Հայկ Պետրոսյանը մանրամասնում է

 

«Ներկայացումը մի փոքր նմանեցնում եմ երեխայի, այն իմաստով, որ երեխայի պես ծնվում է, մեծանում,  մեծանալու ընթացքում պետք է իրեն հետևես, պնդեցնես, հղկես:

 

Ներկայացմանը , եթե այդ տեսանկյունից նայեմ, ապա միշտ էլ աշխատելու տեղ կա, միշտ էլ կարող ես ինչ-որ շտկումներ անել, կատակներն ավելի լավը դարձնել, արտահայտած մտքերը՝ ավելի հստակեցնես: Անհամեստություն թող չթվա, բայց ինձ թվում է, սա բավական հաջողված «երեխա»էր՝ դա ասում եմ հանդիսատեսի ընդունելությունից ելնելով, բուռն ընդունվեց հենց պրեմիերայի օրվանից, թեման շատ արդիական էր»,-Asekose.am-ին ասաց երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը՝ անդրադառնալով «Ամեն ինչ ԼԱՅՎ Ա լինելու կամ Հեղափոխության 55 երանգները» ներկայացմանը, որի թարմացված տարբերակը՝  «Ամեն ինչ ԼԱՅՎ Ա լինելու. UPDATE»  ներկայացնելու է սեպտեմբերի 24-ին և 25-ին՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում:

Հայկի խոսքով՝  ժամանակն էր ներկայացման մեջ որոշակի փոփոխություններ մտցնել, քանի որ երկրում նոր իրադարձություններ են տեղի են ունենում.

«Այս ներկայացումն անդրադառնում է արդիական թեմաների, այդ պատճառով էլ բոլոր նորությունները պետք է ներառվեն ներկայացման մեջ՝ ԱԱԾ-ից մինչև ՀՔԾ, գաղտնալսումից մինչև Ռոբերտ Քոչարյանի վերադարձը, բայց հիմքն նույնն է, ինչ եղել էր պրեմիերայի օրը: Անդրադառնալու եմ բոլոր այն թեմաներին, որոնք, այսպես ասած, պայթեցրել են ֆեյսբուքը: Կարող եմ ասել, որ ներկայացումը երկու մասի եմ բաժանել՝ շարժումը մինչը մայիսի 9-ը, երբ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ,  իսկ երկրորդ մասում առավելապես աշնանային իրադարձություններն են: Այսինքն՝ այն, ինչ որ եղել է, իսկ երկրորդն այն, ինչ կատարվում է հիմա»:

Հայկ Պետրոսյանը զրույցում անդրադարձավ նաև ներկայացումը դիտած քաղաքական գործիչներին, նշելով, որ հատուկ որևէ բան դրա համար չի արվել:

«Նախարարներ էին եկել դիտելու, այդ թվում՝ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Չեմ փորձել հատուկ ձևով հրավիրել: Եթե նախկին իշխանության ներկայացուցիչներից էլ գան, ուրախ կլինեմ, որովհետև թատրոն մտնելով նրանք բոլորը դառնում են հանդիսատես: Կապ չունի գեներալ ես, մատուցող կամ այլ աշխատանք ես կատարում: Թատրոնում բոլորը հավասար են, կյանքն այնտեղ այլ է, արժեքներն էլ այլ են: Թող բոլորն էլ գան և դիտեն, ուրախ կլինեմ: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին՝ անձամբ չեմ հրավիրել, բայց գիտեմ, որ տեղեկացված է, սակայն, կարծում եմ, որ այս շրջանում նա զբաղված է, եթե չեմ սխալվում պետք է ԱՄՆ մեկնի, թատրոնը կսպասի: Ամեն դեպքում հետաքրքիր կլինի տեսնել նրա արձագանքը, քանի որ ներկայացմանն իրեն էլ եմ, իհարկե, անդրադարձել»:

Խոսելով հոր՝ Վարդան Պետրոսյանի մասին, Հայկը նշեց, որ նա վերջերս Հայաստանում էր, սակայն արդեն մեկնել է և չի հասցրել դիտել, այնուամենայնիվ տեղեկացված է, որովհետև նախ ինքն է խոսել, ինչպես նաև ներկայացման մասին պատմել են հոր ընկերները, ընտանիքի անդամները, ովքեր դիտել են:

«Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ ասել, որ պարբերաբար ինձ հարցնում են, թե երբ հայրս բեմում կլինի, փոքրիկ գաղտնիք բացեմ՝ հուսանք, որ մյուս տարի ներկայացումներով կլինի Երևանում:  Ի դեպ՝ ինքս էլ եմ կարոտել նրան բեմում տեսնելուն»:

Հայկը նշեց նաև, որ ըստ իրեն՝ ներկայացումը դեռ կխաղան, ծրագրում են նաև հյուրախաղերով հանդես գալ: Հնարավոր է ԱՄՆ մեկնեն:

Ամփոփելով զրույցը՝ Հայկ նշեց, որ մեծ սիրով սպասում է բոլորին.

«Միասին վերապրենք այն, ինչ կատարվեց և կատարվում է»:

Կարդացեք նաև՝  

«Ամեն ինչ ԼԱՅՎ Ա լինելու կամ Հեղափոխության 55 երանգները». Հայկ Պետրոսյանը` նոր ներկայացման ոգեշնչման մասին և ոչ միայն

Հեղինակ՝ Լիլիթ Հակոբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես ավելին