▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Շատ եմ խնդրում՝ մի թողեք,  որ մեր կյանքի լույսը մարի․․․Օգնենք փոքրիկ Ռազմիկին

«Դու, սրբելով քրտինքդ, այդպես էլ դիմակը չփոխեցիր` ապացուցելով, որ դիմակ կրելն ընդամենը. . .

Բա հիմա ի՞նչ ենք անելու, ու՞ր մնացին գիշերային ճռռիկներն ու գազավատները մեր փոքր Երևանում

Հուլիսի 18-ից Երևանի ողջ տարածքում առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժամ

ՀՀ վարչապետի խոսնակն արձագանքել է Ալիևին

«Ոչ մի իրավապահ չի մոտենում տրանսվիստիտներին, բայց տուգանում է «հպարտ» քաղաքացիներին». Արման Աբովյան

Դատավորը մերժեց Քոչարյանի գործով մեղադրող կողմի միջնորդությունը

Ոստիկանապետի հանձնարարությամբ՝ իր երկու տեղակալի վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակվել

Իմքայլականները շրջանառությունից հանել են դիմակների մասին նախագիծը

Սա է ազգի դավաճանությունը. Սմբատ Գոգյան

Նախարարը չի տարբերո՞ւմ՝ վարտիքն ինչ է ծածկում, դիմակը՝ ինչ. Գեւորգ Պետրոսյան

Այգում նստած զույգերին տեսուչները հեռացրին միմյանցից ու խնդրեցին պահել սոցիալական հեռավորությունը

Հայկական կողմը երկու տարի փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը․ Ալիև

Մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ կասկածվող 30 անձ է հայտնաբերվել

Պրն Փաշինյան, ամեն անգամ ապշում եմ, որ դեռ ապշում եմ. Թեհմինա Վարդանյան

Amor cafe. Երևանի ամենահամեղ բուրգերները և պիցցաները նոր հասցե ունեն

Գործող մանկապարտեզների աշխատակիցները կստանան հավելավճարներ, մյուսները կվճարվեն 100%-ով

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանում հիմնված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս

Քաղաքացիներից պահանջել են 500 հազար դրամ՝ հիվանդանոցից դուրս գրելու համար. Գևորգ Գորգիսյան

Պատվաստանյութը միակ բանն է լինելու, որը թույլ կտա վերադառնալ առանց դիմակների կյանքին. Արսեն Թորոսյան

Վստահ եմ՝մեր բժիշկներն էլ մեծ ցանկությամբ կգնան այլ երկրներ աջակցության ձեռք մեկնելու․ ԱՆ փոխնախարար

Պարգևատրումների թեմայի քննարկումը հնարավորություն տվեց հետաքրքիր փաստեր բացահայտել. Դավիթ Խաժակյան

Հայ եկեղեցու պատմությունը սոսկ կաթողիկոսների գահակալության ժամանակագրություն չէ․. . .

«Էրեբունի» ԲԿ-ում անհաս և հիվանդ նորածինների կյանքը վստահելի ձեռքերում է

Արսեն Թորոսյանը՝ պաշտոնյաների՝ ռեստորաններ ու սրճարաններ գնալու մասին

ՀՀԿ երիտասարդները բողոքի ակցիա են արել Կառավարության դիմաց՝ Воронеж-Краснодар գրությունով

Եթե վարակվել ու լավացել ենք, չի նշանակում, որ այլևս չենք վարակվի. Թորոսյան

«Adjarabet»-ի, «EasyPay»-ի եւ «Tel-Cell»-ի տերմինալներից համակարգչային տեխնիկայով. . .

Քեզ երկա՜ր էի սպասել. Արփի Գաբրիելյանը նորածին որդու հետ լուսանկար է հրապարակել

Խնդրում եմ, հեռու մնացեք «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանելու մտքից. Բախշյան

Մահացել է ևս 12 անձ, վարակվածների թիվն աճել է 349-ով` հասնելով 29285-ի

Քիմ Քարդաշյանը կոչ է արել օգնել Հայաստանում փոքր բիզնեսին

Գողացել են նախկին նախարարի և նրա որդու հեծանիվները

Քոչարյանի գործով ՍԴ նիստն այսօր է. ՈՒղիղ

«Թող պարետը մեզնից վախենա»․ տրանսվիստիտ մարմնավաճառները հրաժարվում են դիմակ կրել

Արարատ Միրզոյանն առանձին հարաբերություննե՞ր է հաստատում Կրեմլի հետ

Վրաստանը չի բացի Հայաստանի հետ սահմանը. ի՞նչ հիմնավորում է ներկայացվում

Վերջին 30 տարում ՀՀ-ում գրանցվել է գրեթե կես միլիոն աբորտ՝ միայն պաշտոնական տվյալներով

Կառուցվում է Տաթեւ-Աղվանի-Կապան ռազմավարական մայրուղին․ Փաշինյանը տեսանյութ է տարածել

Սպիտակ Տան մամուլի խոսնակը արտաբերել է Հայոց Ցեղասպանություն եզրը

Թվում է, թե դուք ինչ-որ իմունիտետ ունեք. Սարգսյանը՝ ՏՏ ոլորտի խոշոր ընկերությունների ղեկավարներին

Ոստիկաններն ասում են, որ յուրաքանչյուրի վրա «պլան է դրված»` օրական տուգանել 20 քաղաքացի

Հայկական ֆուտբոլի վերջին հրաժեշտը տեղի կունենա Կոնդի եկեղեցում՝ վաղը՝ 18:00-ին. Երևանի փոխքաղաքապետ

Քոչարյանի ներկայությամբ տեղի ունեցած՝ Պողոս Պողոսյանի սպանության գործով նոր քննություն կանցկացվի

2 կեղծ ահազանգ ռումբի տեղադրման մասին. դուրս է բերվել մոտ 500 քաղաքացի

20. 000 դրամ՝ դրսում, 50.000 դրամ՝ ներսում դիմակ չկրելու համար. «Իմ քայլն» առաջարկում է. . .

«Նոր՝ 300000-500000 դրամ տուգանք են բերում մարդկանց գլխին». Արման Աբովյան

Ես պատրաստ եմ ու բաց ճակատով դիմակայելու եմ այս իշխանության բոլոր անբարո քայլերին. Նաիրա Զոհրաբյան

Հանրային տրանսպորտում ալկոգելի փոխարեն  «սապոնաջուր» և «անծանոթ» հեղուկներ են հայտնաբերվել

Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ ԶՈւ վերաբերյալ. ԱԱԾ

ԱԱԾ-ն հայնաբերել և առգրավել է Ազգային պատկերասրահից գողացված առանձնակի արժեք ներկայացնող կտավները

 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի կողմից ձեռնարկված լայնածավալ համալիր օպերատիվ -հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է տարիներ առաջ ՀՀ ազգային պատկերասրահից գեղանկարների հափշտակության դեպքը:
Ինչպես հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից, մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ ՀՀ երկու քաղաքացիներ ցանկանում են վաճառել «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ից գողացված Մատիաս Բրասաուի «Որսորդը» և Իսահակ Լևիտանի «Էտյուդ.Գարնանային բնանկար» առանձնակի արժեք ներկայացնող կտավները:
Ստուգմամբ պարզվել էր, որ դեռևս 2012թ. հունիսին ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի ցուցասրահից և տնօրենի աշխատասենյակից 1951-1992թթ. ընկած ժամանակահատվածում տասը թանգարանային առարկաների` այդ թվում վերը նշված կտավների գողության դեպքի առթիվ: Սակայն հանցագործությունը չէր բացահայտվել, հափշտակված թանգարանային առարկաները չէին հայտնաբերվել, իսկ քրեական գործի վարույթն էլ կասեցվել էր՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով:
Հանցագործության դեպքը բացահայտելու, Հայաստանի ազգային պատկերասրահից հափշտակված առարկաները հայտնաբերելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների աջակցությամբ, իրականացվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ, որոնց արդյունքում, վերը նշված կտավների վաճառքի գործարքն ավարտվելուց անմիջապես հետո, հայտնաբերվել և բերման են ենթարկվել մշակութային առանձնակի արժեք ներկայացնող առարկաների վաճառքն իրականացրած և ենթադրյալ հանցագործությանն առնչություն ունեցած անձինք: Վերջիններիս մոտ հայտնաբերվել և առգրավվել են նշված գեղանկարները:
Միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքների օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու, դեպքին հնարավոր առնչություն ունեցող անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի կողմից ձեռնարկված լայնածավալ համալիր օպերատիվ -հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է տարիներ առաջ ՀՀ ազգային պատկերասրահից գեղանկարների հափշտակության դեպքը:

Ինչպես հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից, մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ ՀՀ երկու քաղաքացիներ ցանկանում են վաճառել «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ից գողացված Մատիաս Բրասաուի «Որսորդը» և Իսահակ Լևիտանի «Էտյուդ.Գարնանային բնանկար» առանձնակի արժեք ներկայացնող կտավները:

 

 

 

 

 

 

 

 

 

Ստուգմամբ պարզվել էր, որ դեռևս 2012թ. հունիսին ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի ցուցասրահից և տնօրենի աշխատասենյակից 1951-1992թթ. ընկած ժամանակահատվածում տասը թանգարանային առարկաների` այդ թվում վերը նշված կտավների գողության դեպքի առթիվ: Սակայն հանցագործությունը չէր բացահայտվել, հափշտակված թանգարանային առարկաները չէին հայտնաբերվել, իսկ քրեական գործի վարույթն էլ կասեցվել էր՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով:

Հանցագործության դեպքը բացահայտելու, Հայաստանի ազգային պատկերասրահից հափշտակված առարկաները հայտնաբերելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների աջակցությամբ, իրականացվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ, որոնց արդյունքում, վերը նշված կտավների վաճառքի գործարքն ավարտվելուց անմիջապես հետո, հայտնաբերվել և բերման են ենթարկվել մշակութային առանձնակի արժեք ներկայացնող առարկաների վաճառքն իրականացրած և ենթադրյալ հանցագործությանն առնչություն ունեցած անձինք:

 

 

 

 

 

 

 

 

 

Վերջիններիս մոտ հայտնաբերվել և առգրավվել են նշված գեղանկարները:

Միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքների օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու, դեպքին հնարավոր առնչություն ունեցող անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին