▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աբովյանի ծննդատանը նորածնին սպանած մայրը մանրամասներ է պատմել

Աբովյանի ծննդատանը նորածին երեխային սպանած 27-ամյա կինը զղջում է իր արարքի համար, եւ եթե հնարավորություն ունենար ամեն ինչ սկսել սկզբից, չէր սպանի երեխային, կամ կպահեր իր մոտ, կամ կտար երեխա չունեցող որեւէ ընտանիքի: Նյուզ.am-ն է գրում ու նշում, որ այդ մասին  պատմել է 27-ամյա կինը` Վ.Ա.-ն: Թե ինչն էր նորածնին սպանելու պատճառը, նա նշեց, որ ոչ մի պատճառ չկար, ինքն ուղղակի չէր գիտակցում, թե ինչ է կատարվում: «Հիմա երբ փորձում եմ հիշել, անգամ չեմ կարողանում հիշել, թե ինչ է կատարվել ինձ հետ: Ես չգիտեի, որ ծնվելու ժամանակն է, երբ գնացի հիվանդանոց, ներքեւում ասացին վիժում է, վերեւում` ծննդաբերություն, ես չէի գիտակցում, լրիվ շոկ էի ապրում»,- պատմեց Վ.Ա.-ն:

Նա պատմեց, որ ծննդաբերությունից մեկ օր առաջ գնացել էր բժշկի` ցանկանալով արհեստական վիժում անել, սակայն չէին թույլատրել: Դրա հաջորդ օրը նրա մոտ վաղաժամ ծննդաբերական ցավեր են սկսվել, բժիշկը ասել էր, թե երեխան 7 ամսական է: Թե ինչու շուտ չէր գնացել բժշկի ընդհատելու հղիությունը, կինը պատմեց, որ դրա հնարավորությունը չուներ, երկար ժամանակ չգիտեր հղիության մասին, ծնողներին չէր ասել, վախենում էր եւ չգիտեր, թե ինչ է անելու: 27-ամյա կինը պատմեց, որ մինչեւ 5 ամսական չի իմացել, որ հղի է, փորը շատ չէր մեծացել եւ քանի որ այդ շրջանում նաեւ առողջական այլ խնդիրներ ուներ, մտածում էր, թե ուղղակի վքնածություն է մոտը: Հղիության ընթացքում կինը նաեւ սուր-շնչառական վարակներից է տարել: Նա պնդում է, որ ծննդաբերությունը եւս նորմալ չի անցել, երեխան ծնվել է կապտած եւ մամռաջրերի մեջ: Դրանից հետո իրեն սիստեմաներ են միացրել, կրկնակի մաքրել օրգանիզմը:

Կինը պատմեց, որ երեխային վնասելու ցանկություն չի ունեցել, պարզապես նրա լացի ձայնը ազդում էր իր նյարդերին եւ ցանկանում էր, որ նա լռեր: Այդ նպատակով նա կտորով ծածկել է երեխայի բերանը, որ լացի ձայնը չլսվի, իսկ հետո երբ նորից ձայն է հանել, հրել է եւ գցել գետնին: «Ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում, ում երեխան է, ինչ ձայներ են, ուր եմ ես գտնվում, ուր եմ գնալու, ոնց եմ պահելու, ինչ եմ անելու, ես չգիտեի` ինչ է կատարվում, ու անընդհատ այդ ձայնը, դա ինձ ավելի հունից հանեց: Ես ընդամենը ուզում էի, որ ինքը լռեր, ոչ թե հատուկ նպատակներով, այլ որ ձայն չհաներ, ու արդյունքում տենց չստացվեց: Ես չէի գիտակցում, որ իրեն պետք է վնասեմ: Ես իր դեմքին չէի էլ ուզում նայեի, չէի էլ գիտակցում, որ դա իմ երեխեն է, չեմ էլ հիշում` իրան ողջ եմ դրել լյուլկայի մեջ, թե վնասված, ձայնը կտրեց, ես տեղափոխել եմ լյուլկայի մեջ, ու էլ ինքը ձայն չէր հանում, հետո քնել եմ, զարթնել եմ»,- ասաց կինը` հավելելով, որ երեխային ընդհանրապես չէր կերակրել:

Թեեւ ոստիկանությունում բժիշկներից չի բողոքել, բայց դժգոհ է նրանցից: Նա պատմեց, որ հիվանդասենյակում մեն-մենակ էր, հոգեբանական ճնշված վիճակում, ոչ մի բժիշկ իր կողքին 5 րոպե չի նստել: «Եթե այդ պահին գոնե մեկը մոտս լիներ, հաստատ թույլ չէր տա, կամ գոնե կտեսնեին, որ ես չեմ ուզում տեսնեմ երեխային, ոչ մեկ չկար, ոչ հիվանդ կար պառկած, ոչ բժիշկ կար միջանցքում կանգնած:Հիշում եմ, որ մտքերս բարձրաձայն էի արտահայտում, ասում էի` լռիր, ձայնդ չլսեմ: անընդհանտ կրկնում էի` ինչ եմ անելու, ձայն մի հանիր, ձայնդ կտրի»,- նշեց նա:

Կինը պատմում է, որ այժմ իր կյանքը դժոխքի է վերածվել, չի կարողանում քնել, անընդհատ երեխայի լացի ձայնն է ուղեղում եւ ինչ-որ հարվածներ, իսկ աչքերի առաջ` երեխայի պատկերը: 27-ամյա Վ.Ա.-ն պատմեց, որ առողջական խնդիրներ ունի, ահավոր նյարդային է, բռնկվում է շուտ, ամբողջ մարմինը սկսում է լարվել, այժմ հանգստացնող դեղամիջոցներ է ընդունում: «Անընդհատ ինչ-որ ձայն է գլխիս մեջ, ու անընդհատ հարվածներ է գլխիս մեջ: Ամեն օր այդ պատկերով եմ արթնանում, ապրում: Իմ ուղեղից չի կարողանում դուրս գալ: Ես հիշում եմ, որ ուզում էի ինքը լռեր, փակել եմ բերանը, բայց ես չեմ հիշում եւ չեմ հավատում, որ ես կարող էի նման բան անել»,- պատմեց նա:

Վ.Ա.-ն նշեց, որ այժմ տանն է, ապրում է ծնողների հետ,չի աշխատում, 6-7 ամիս է` երկու երեխաներին, չի տեսել քանի որ չգիտի, թե ամուսինը եւ երեխաները որտեղ են: Իսկ նորածինը, որին սպանել էր, իր ամուսնուց էր, սակայն նրանք արդեն բաժանված էին, հարաբերությունները` շատ լարված եւ Վ.Ա.-ն համոզված է, որ հայրը նորածին երեխային «տիրություն չէր» անելու:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին