▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քննվում է Արշակ Սրբազանի կալանքի միջնորդությունը

Քննվում է Արշակ Սրբազանի կալանքի միջնորդությունը.Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

«Գնում եմ վերցնեմ երկամսյա կալանքի որոշումը: Վստահ եմ՝ արդեն կա որոշումը, դրված է, մտնենք, վերցնենք»,- դատարանի բակում, Արշակ Սրբազանի կալանքի միջնորդության քննությունից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը: Նա նշեց, որ սա քաղաքական որոշում է, վարույթն առնչություն չունի իրավաբանության հետ:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում քննվում է Արշակ Սրբազանին կալանավորելու միջնորդությունը:

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում): Նա ձերբակալվել է դատարան ներկայացվելու համար»,- նախօրեին հայտնել էին Քննչական կոմիտեից:

Կալանքի միջնորդության հարցը քննում է դատավոր Մասիս Մելքոնյանը:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին