▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադոնցն էլ` Քուշկյանի ճամփով. «Հրապարակ»

«Ինչպես տեղեկացնում են բրյուսելյան մեր աղբյուրները, օրերս Եվրոպական պահպանողականների և բարեփոխիչների միության համաժողովին մասնակցելու համար Բրյուսել մեկնած ԲՀԿ-ական պատգամավորներ՝ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին և Նաիրա Զոհրաբյանին իրենց երբեմնի կուսակից Ավետ Ադոնցը չի դիմավորել, չի ճանապարհել, մեկ զանգ իսկ չի արել՝ հարցնելու երբեմնի իր կուսակիցների, նախարարի որպիսությունը, ինչից, ըստ նույն աղբյուրների, անսահման նեղսրտել է Վարդան Մինասիչը։
Այդ օրերին Ադոնցը կաշվից դուրս է եկել ՀՀ վարչապետի համար, որը մասնակցում էր ԵԺԿ գագաթնաժողովին։
Ի դեպ, Ադոնցը ցանկանում է Մոսկվա՝ յուր խնամի Կառլոս Պետրոսյանի «մոտ» տեղափոխվել, ՌԴ դեսպանի կարգավիճակով, սակայն դա ոչ մի կերպ չի հաջողվում նրան։


Ի դեպ, այս կարգի տարընթերցում Ադոնցի և ԲՀԿ-ի միջև եղավ նաև այն ժամանակ, երբ նախագահական ընտրությունների շեմին Ծառուկյանը մեկնել էր Եվրոպա. Ադոնցն այն ժամանակ նույնպես շատ ջանք չէր թափել»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին