Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի ուղղությամբ ադրբեջանական կողմից գիշերը կրակոցներ են եղել: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ադրբեջանական կողմից Ճամբարակի ուղղությամբ դիրքերի վրա նաեւ քաղաքի ուղղությամբ են կրակել հրազենային զինատեսակներից»:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ իր տեղեկություններով ծանր հետևանքներ չկան:


