▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական ռադիոկայանին մեղադրում են հայկական երգեր հնչեցնելու և «քարոզելու» մեջ

Ադրբեջանի ռադիոյի և հեռուստատեսության ազգային խորհուրդն իր բողոքն է հայտնել ANS ÇM ռադիոկայանին` «Qafqaz top 20» երաժշտական ծրագրի շրջանակներում հայկական երգեր հնչեցնելու և «քարոզելու» կապակցությամբ:

Այս մասին APA լրատվական գործակալությանը հայտնել է խորհրդի նախագահ Նուշիվարան Մաղերամլին: Նրա խոսքով` իրենց աշխատակցին հանձնարարվել է այս հարցով  կապ հաստատել ռադիոկայանի ղեկավարության հետ.

«Ես հանձնարարեցի պարզել այդ հարցը և թույլ չտալ նման հեռարձակում, քանի որ դա մարդկանց զգացմունքների հետ է խաղում: Ցավոք, ANS ÇM-ի պատասխանը մեծ ափսոսանք է հարուցում»,-ասել է Մաղերամլին` հավելելով.

«ANS ÇM-ի ղեկավարության «Մշակույթը սահմաններ չունի» տրամաբանությունը սխալ է: Նման տրամաբանությամբ ուրեմն կարելի է Ադրբեջանում հայկական ֆիլմեր ցուցադրել, վաճառել հայկական ապրանքներ, անցկացնել նրանց նկարիչների ցուցահանդեսները»: 


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին