▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական սկանդալն ու իսրայելական ԱԹՍ-ները

Ադրբեջանին անօդաչու թռչող սարքեր վաճառող իսրայելական ընկերության պատվիրակությանն Ադրբեջանում ստիպել էին մահապարտ ԱԹՍ-ն հայկական դիրքերի վրա «փորձարկել»։ Իսրայելցի օպերատորները հրաժարվել են՝ չնայած իրենց պատվիրակության ղեկավարների ճնշմանը, ինչից հետո վերջիններս իրենք են ուղղել անօդաչուները հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս միջադեպից հետո Իսրայելը սկսել է հետաքննություն, որպեսզի պարզի և պատժի մահապարտ ԱԹՍ-ները հայկական դիրքի ուղղությամբ կիրառելու օպերացիան կազմակերպողներին։

Իսրայելի ՊՆ-ն անհայտ ժամանակով ընկերությանը արգելել է ԱԹՍ-ի մատակարարումը Ադրբեջանին։ Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ Իսրայելի քայլերը դեռ չեն բավարարում Հայաստանին և այդ միջադեպը շատ լուրջ հարված է Իսրայելի հեղինակությանը։

Կարևոր է, որ մեր պաշտոնյաները նման դատապարտող հայտարարություններ են հնչեցնում։ Ճիշտ է` հանրային հարթակում հայտարարություններ տարածելով հարցեր չեն լուծվում, սակայն ևս մեկ անգամ այդ հարթակը օգտագործվում է հայանպաստ քաղաքականությունը առաջ մղելու, ինչպես նաև պետական դիրքորոշում ցուցադրելու համար։

Հուսով եմ, որ ՀՀ-ի այս քաղաքականությունը շարունակական կլինի և նման դեպքերում կոնկրետ պաշտոնյաներ կտարածեն կոնկրետ հայտարարություններ։

 

 

Հայկ Համբարձումյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին