▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական վերնախավն անգամ այսօր չի կարողանում թաքցնել իր մաղձը ՀՀ երրորդ նախագահի հանդեպ

Ադրբեջանական վերնախավն անգամ այսօր չի կարողանում թաքցնել իր մաղձը ՀՀ երրորդ նախագահի հանդեպ, ում պաշտոնավարման օրոք նրանք ուժգին հարվածներ էին ստանում թե մարտի, թե դիվանագիտական դաշտերում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Կանխատեսելի էր ադրբեջանական վայրահաչոցը Սերժ Սարգսյանի ասուլիսին հնչած մի շարք բացահայտումներին եւ կոշտ հայտարարություններին ի պատասխան։

Ադրբեջանական վերնախավն անգամ այսօր չի կարողանում թաքցնել իր մաղձը ՀՀ երրորդ նախագահի հանդեպ, ում պաշտոնավարման օրոք նրանք ուժգին հարվածներ էին ստանում թե մարտի, թե դիվանագիտական դաշտերում։

Այդպիսի մի հարված էր նաեւ Սերժ Սարգսյանի այսօրվա ասուլիսը։

Ադրբեջանի ՊՆ-ի արձագանքը նաեւ կանխատեսելի խղճուկ էր՝ «հերքենք անհերքելին» տրամաբանության մեջ։

Ադրբեջանական բանակին ինտենսիվ խորհրդատվություն ապահովող եւ ուղղակի մասնակցություն ցուցաբերող թուրք եւ իսրայելական ռազմական կադրերի մասին կարելի բազում տեղեկություններ գտնել համացանցում։ Օրինակ՝ իսրայելական դրոնների հետ կապված սկանդալների եւ ներքին հետաքննությունների տեսքով»։

Կարդացեք նաև՝ Ինչու 2018թ.-ին Սերժ Սարգսյանն ասաց՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի

Սերժ Սարգսյանը խնդրեց նախ 1 րոպե լռությամբ հարգել Քառօրյա պատերազմի հերոսների հիշատակը

Կամաչեինք՝ եթե Երևանում հավաքվեինք ու Ստեփանակերտ, Ստեփանակերտ երգեինք՝ այն կորցնելով. Սերժ Սարգսյան

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը 2016թ-ին որոշեց համաձայնել հրադադարի հաստատմանը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին