▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցի երգիչը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է Արամ Mp3-ի տեսահոլովակը

Մոտ մեկ տարի առաջ համագործակցեցի,Ռուսաստանից մի երգչի հետ,մտքովս անգամ չանցավ,որ ազեր կլիներ: Կովկասյան թեմայով երկխոսության ժամանակ,վիրավորեցի ազերիներին՝փաստն արձանագրելով,որ ժամանակին,երկրագնդի երեսին,նրանք գոյություն չեն ունեցել: Այդ երգիչը,իմ պատմական փաստեր մեջբերելու ավարտին,խոստովանեց իր ով լինելը ու համաձայնեց իմ արտահայտած մտքի հետ,դա ինձ համար,իմ ազգի համար ևս փոքրիկ,բայց հաղթանակ էր:Այսօր այդ երգիչը,իր facebook-յան պատին տեղադրել է,մեր,Արամ Mp3-ի տեսահոլովակը և հպարտությամբ գովասանքներ գրել ու համարել հաղթող տարբերակ,փոխարենը,նուրբ՝սատիրայի ժանրին հատուկ ծաղրով դիմել ազերիներին,թե տեսնենք դուք ինչ կներկայացնեք…

Սա կրկին,արդեն փոքր ինչ մեծ, հաղթանակ էր:

Կգա՛ ժամանակ երբ աշխարհում շատ իրատես և իրախոս մարդիկ կլինեն՝անկախ ազգությունից:

ԲԱՐԻ ԼՈՒՅՍ...

Խաչիկ Եղոյան

Հիշեցնենք, որ Եվրոպական բուքմեյքերներն Արամ MP3-ի հաղթանակի համար սահմանել են ամենաբարձր գործակիցը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին