▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցի պաշտոնյայի մանկության երազանքն իրականացավ

 

Ադրբեջանում մեծ իրարանցում է...Պաշտոնյաներից մեկի երկու տարի առաջ արած լունկարները, որոնք, ի դեպ, տեղադրված են այդքան ժամանակ կայքում, հիմա նոր են «բացահայտվել» ազատ և արդար ազերիական ԶԼՄ-ների կողմից և մեծ դժգոհություն են առաջացրել հասարակության մոտ...

Ազերի լրագրողները շատ վրդովված են Սալյանի շրջանի ղեկավար Թահիր Քերիմովի լուսանկարներից, որոնք տեղադրված են Սալյանի շրջանային ադմինիստրացիայի պաշտոնական կայքում...Լուսանկարում պատկերված է փնթի, անտաշ, գեղցի մի արարած, որն իրեն պատկերացրել է հռոմեական կայսրի դերում...21-րդ դարի մերօրյա ֆեոդալիկին դպրոցականները ողջունում են վարդերը նրա գխին պահած...

Զոմբիացած ազերի հասարակությանը տեղի ԶԼՄ-ները համոզում են, որ սույն դեբիլոտ արարծի վարքագծի մասին տեղյակ չէ Իլհամ Ալիևը, թե չէ՝կպատժեր...Սակայն ալիևյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները շատ լավ գիտեն, որ պրովինցիալ չինովնիկի անտաշ վարքագծի մեղավորը հենց երկրի նախագահն ու նրա ընտանիքն է...

Հենց սուլքանիկ Ի.Ալիևի ընտանիքում տիրող անտաշ և անմակարդակ բարքերի հետևանքն է սույն չինովնիկի արարքը...Ժամանակին ազերիկան ԶԼՄ-ներում հայտնվեցին տեղեկություններ, թե ինչպես են վերաբերվում իրենց ենթականերին Մեհրիբան Ալիևան և նրա երեխաները...Ալիևի տան սպասավորներն ուղղակի ստրուկ են նրա տանը և ենթարկվում են բազում նվաստացումների...Իսկ ինչ որ կարելի է Ալիևներին,ավելի փոքր  «չափերով» կարելի է նաև նրա ենթականերին, որոնցից շատերը ինքնահաստատման խնդիր ունեն և բացահայտում են իրենց մոտ գոյություն ունեցող շեղումները...

«Ծանր» մանկություն ունեցած Թ.Քերիմովը երևի  «Կլեոպատրա» կամ  «Սպարտակ» ֆիլմերը դիտելիս իրեն պատկերացրել է որպես հռոմեական կայսեր և արդեն հասուն հասակաում իր երազաքն իրականացրել է...Էլի լավ է,որ սույն գեղցի "կայսերը" այսքանով է սահմանափակվել...

Գագիկ Համբարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին