Նախիջևանի Բարձրագույն ժողովի պատգամավոր Անար Իբրահիմովը մասնակցել է մարտի 28-ին Երևանում կայացած` ԵՄ Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանությունների համաժողովի բյուրոյի 14-րդ նիստին. տեղեկացնում է oxu.az կայքը:

Երևանում գտնվելու ժամանակ նա պարսկական Կապույտ մզկիթից իր սոցցանցերից մեկում հոլովակ է հրապարակել: Գրառման մեջ մասնավորապես նշված է. «Այսօր հնարավորություն գտա այցելելու Երևանի Կապույտ մզկիթ: 1766 թ. Իրևանի խան Հուսեյնալի կողմից կառուցված Կապույտ մզկիթը քաղաքի թյուրք-իսլամական քաղաքական, կրոնական և մշակութային ժառանգությունից մնացած միակ հիշողությունն է: Այցելեցի և աղոթեցի: Երևանի կենտրոնում գտնվող այս հուշարձանը մեր ազգի փառավոր անցյալի նմուշ է և շարունակելու է հիշեցնել մեզ և ուրիշներին դրա մասին»:
Տեսանյութն` այստեղ


