▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիները Կապան քաղաքից Ճակատեն ու մի շարք այլ հայկական գյուղեր տանող ճանապարհին տեղադրել են «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակ

Ադրբեջանցիները Կապան քաղաքից Ճակատեն ու մի շարք այլ հայկական գյուղեր տանող կապող միջհամայնքային ճանապարհին տեղադրել են «Բարի գալուստ Ադրբեջան» ադրբեջաներեն ու անգլերեն գրառումով ցուցանակ, ինչպես նաև ադրբեջանական դրոշներ:

/filemanager/uploads/2021/02/week-1/cucanak.jpg

«Այդ բնակավայրերի բնակիչները ներկայացրել են ահազանգեր այն մասին են, որ ադրբեջանի իշխանությունների այս քայլերը դիտավորություն ունի կոպտորեն ոտնահարելու իրենց ֆիզիկական անվտանգության ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության և կենսական կարևորության մյուս իրավունքները, խախտում են երեխաների շահերը: Դրանք ցուցադրաբար թիրախավորում են խաղաղ բնակիչներին ու գրեթե ամենօրյա կրակոցների հետ միասին դա ավելի է մեծացնում լարվածությունը հայաստանյան այդ գյուղերում»,- գրել է Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը՝ նշելով, որ այս փաստերի վերաբերյալ հաղորդումներ ուղարկվելու են միջազգային կառույցներին, այդ թվում՝ ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին, ԵԽ-ին (անհրաժեշտ ապացույցներով):

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին