▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիները ոչնչացրել են Մեծ Թաղեր գյուղի հայկական գերեզմանատունը

Կովկասյան ժառանգության դիտորդական խումբը թվիթերյան էջում հրապարակել է Մեծ Թաղեր գյուղի հայկական գերեզմանատան լուսանկարը և կից նշել, որ ըստ արբանյակային պատկերի՝ գերեզմանը, հայերի տեղահանումից հետո ոչնչացվել է։

«Մեծ Թաղեր գյուղի հայկական գերեզմանատունը վերջերս ոչնչացվել է: Գերեզմանատունը հիմնվել է 19-րդ դարի սկզբին և գործել մինչև այն ժամանակ, երբ հայերը2020 թվականին տարհանվեցին գյուղից: Արբանյակային պատկերը ցույց է տալիս, որ գերեզմանատունն ամբողջությամբ ոչնչացված է»,- նշել են կենտրոնից։ 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին