▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին․․․Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանի  ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «ԿՈՅՈւՂԱՋՐԵՐԸ ԽԱՌՆՎԵԼ են ԽՄԵԼՈւ ՋՐԻՆ

Ով ինձ լիազորում է խոսել ու բանակցել Վեոլիա ջրի հետ` գրեք քոմենթներում: Լսելն ու կարդալը` պարտադիր,արձագանքեք:

Այս պահին արդեն ունենք մի շարք լաբորատոր հետազոտությունների արդյունքներ, որոնք լուրջ հարցեր են առաջացնում խմելու ջրի որակի վերաբերյալ։

Բյուրեղավանում, Արզնիում և Նուռնուսում( այդ թվում` Հիվանդությունների և վարակների կանխարգելման ազգային մարմնի տվյալներով) հայտնաբերվել են աղիքային վարակների հետ կապված ցուցիչ հանդիսացող մանրեներ։ Սա կարող է վկայել, որ,տեղի է ունեցել կոյուղաջրերի խառնուրդ խմելու ջրին։ Այս հանգամանքը պահանջում է անհապաղ և խորքային ուսումնասիրություն։

Մի շարք այլ բնակավայրերում և հասցեներում՝ Ավանեսովի փողոցում, Արցախի փողոցի տարբեր հատվածներում, Նոր Խարբերդի և Այնթափի բազմաթիվ հասցեներում, արձանագրվել են ջրի կոշտության և ընդհանուր հանքայնացման նորման գերազանցող ցուցանիշներ՝ 10, 11 և նույնիսկ ավելի բարձր արժեքներով։ Հենց այսպիսի շեղումներն են հաճախ պատճառ դառնում ջրի մետաղական, կավիճի կամ կրի համի, նստվածքների և այլ տհաճ հատկանիշների։

Հաջորդ փուլում պետք է պարզվի, թե հատկապես որ նյութերն են պայմանավորում այդ բարձր ցուցանիշները՝ կալցիումը, մագնեզիումը, երկաթը, մանգանը, թե այլ տարրեր։

Այս բոլոր արդյունքները հակասում են Առողջապահության նախարարության սահմանած նորմատիվային ցուցանիշներին և դրվելու են մեր նախապատրաստվող խմբային հայցի հիմքում։ Եվ սա դեռ ամբողջ պատկերը չէ։

Նոր Արեշում, Էրեբունու տարբեր հասցեներում, Ազատամարտիկների փողոցում, Նորագավիթում, ինչպես նաև այլ հասցեներում նույնպես արձանագրվել են տարբեր շեղումներ, որոնց վերաբերյալ ևս շարունակվում է տվյալների հավաքագրումն ու գնահատումը։Վերջնական արդյունքները կասեմ :

Բացի այդ, Նոր Խարբերդի և Այնթափի որոշ հասցեներում հայտնաբերվել են նաև կոլիֆորմ մանրէներ։ Այս փուլում մենք լրացուցիչ և կրկնակի լաբորատոր փորձաքննություններ ենք իրականացնելու՝ արդյունքները վերահաստատելու, հնարավոր սխալները բացառելու և հստակ հասկանալու, թե որն է խնդրի իրական պատճառը։ Արգավանդ, Փարաքար, Արբաթ, Հայանիստ, Նորաբաց և մյուս բազում համայնքներ,որտեղից նմուշառում եղել է ` դեռ ընթացքի մեջ են, ամփոփենք` կտեղեկացնեմ»:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին