▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիները փորձել են առաջ տալ դիրքերը դեպի Կապան․ առաջխաղացումը կասեցրել են ռուս խաղաղապահները

Ադրբեջանցի զինծառայողները փորձել են առաջ տալ դիրքերը դեպի Կապան։

Այս մասին գրում են Տելեգրամյան ալիքները՝ մասնավորապես Մեդիապորտը՝ նշելով, որ ռուս խաղաղապահները ԲՏՌ-ով փակել են ճանապարհը՝ կասեցնելով թշնամու առաջխաղացումը:

Հայաստանի ՊՆ-ն լուռ է:

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանն ավելւ ուշ լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ միջադեպը տեղի է ունեցել Կապան-Ճակատեն ճանապարհահատվածում:

«Ամեն ինչ սկսվել է  «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակի վրա կրակելուց: Ադրբեջանցիներն էլ, օգտագործելով առիթը, սադրանքի են դիմել ու դիրքային փոփոխություն կատարել: Ռուս խաղաղապահներն էլ են կոնֆլիկտ ունեցել ադրբեջանցի զինվորականների հետ ու նրանց նոր դիրքի առաջ իրենք էլ են հաստատվել՝ բացառելու համար ադրբեջանցիների նոր դիրքային փոփոխությունները»,- ընդգծել է Փարսյանն ու հավելել է  նաև, որ այսօր ԲՏՌ տեսակի մեքենայով ոչ թե ադրբեջանցիները, այլ ռուս խաղաղապահներն էին փակել ճանապարհը, որպեսզի կարողանան կանխել ադրբեջանցիների առաջխաղացումը։ 

Այս պահին ճանապարհը գործում է անխափան և ռուս խաղաղապահները տիրապետում են իրավիճակին:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին