▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիներն ուղարկել են գլխատված Քյարամի նկարը, «մաղթում» են տանջանքներ ու մահ. Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի հովհաննիսյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչպե՞ս վարվել!!

Ուզում եմ նորից կրկնել երեկվա ասածս, Հայը երբեք, ոչ մի պարագային չի եղել ագրեսոր, նախահարձակ չի եղել, խաղաղ բնակիչներին կրակահերթի տակ չի պահել(((

Արդեն քանի օր է ինչ Տավուշի նկատմամբ հարևանները ագրեսիվ հարձակվում են, ու հաստատ «խաղաղ նպատակներով» չեն արկակոծում, կրակում կամ դիվերսիոն փորձեր անում:

Տարբեր երկրներ ու գերատեսչություններ հորդորում են «երկու կողմերին» դադարեցնել ռազմական գործողությունները, բայց ի՞նչ երկու կողմ, նրանք սկսում են, նրանք` գնդագոծում, արկակոծում, խաղաղ բնակավայրերի վրա հարձակվում, ու մե՞նք պիտի դադարեցնենք, ո՞նց...


էհ մենք էլ ենք ասում, պետականից մինչև քաղաքացիական` բոլորս անընդհատ ասում ենք` ագրեսոր հարևաններին հավաքեք, մաղթւում ենք խաղաղություն....որովհետև արդեն տարիներ նույն «դրամատուրգիայով» հարձակվում են, ու հետո սկսում ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԵՒՆ տարածել միջազգային հարթակներում(((
Բայց մեզնից խաղաղ ժողովու՞րդ կա...
Այսինքն ինքնապաշատպանության չդիմենք ու սպասենք, որ գան կոտորե՞ն...

Երեկվանից իմ ինստագրամյան էջում Հայերիս մեկնաբանությունները խաղաղության մաղթանք էին առավելապես, ու փառաբանում` մեր քաջ ԶինԾառայողներին(մոտ 100 մեկնաբանություն), իսկ հարևանները1000- ից ավելի գրառում միայն փոստի տակ) իրենց ամբողջ ծանրությամբ սկսեցին հրթիռակոծել իմ էջն ու առանձին նամակներով սպառնալ ու էլի, առանձին սմսներով գրել, որ մեզ ոչնչացնելու են....որովհետև մենք պիտի գոյություն չունենանք...ըստ իրենց)

Վիդեոսքրին եմ արել ինստա հաղորդագրությունների մի մասը ( րոպեն մեկ ավելանում են) նայեք խնդրում եմ... հասցրեք միջազգային ատյաններին, մտեք ու իրենց կայքերում գրեք իրականությունը, որ իրենց ապատեղակտվությամբ հա ներարկել են ատելության այն դոզան որն իրենց է վնասում առաջնահերթ, իրենք նշում են մեր անուններն իրենց կայքերում, ուղղորդում հարձակումներ, տարածում ապատեղեկատվություն, պատմական փաստերը խեղում, սպառնում, ....«մաղթում» են մահացում, տանջանքներ ու կործանում(
ու վերջում....ուղարկել են Քյարամ Սլոյանի... նկարը((( ...գլխատված...(
ասեք`ինչպե՞ս վարվեմ...
.....
մեր Հայրենիքի գոյության ու պաշտպանության համար թափված ամեն մի կաթիլ արյանը արժանի լինելու համար պիտի ապրենք, զարգանանք, ուժեղանանք:
Մենք խաղաղության ու ստեղծարարության գենով ազգ ենք: Բայց, որպեսզի ստեղծես խաղաղություն, պիտի լինես ուժեղ:
Այսքանը:

Երախտագիտությունս օպերատիվ կերպով աշխատող բոլոր մասնագետներին:
Մեր հոգևորականներին` սահմանապահ զինվորի կողքին մշտապես կանգնած:
Մեր հերոս Տղաներին( զինվորից մինչև գեներալներ) ու նրանց հերոսածին Մայրերին:

Տարածել միայն ճշտած տեղեկատվություն:

Քրիստոսի Խաչով, Տիրամոր բարեխոսությամբ, թող միշտ հաղթանակ ու խաղաղություն լինի Երկրում:

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել է
«Հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ չկան»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին