▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել բոլոր ռազմագերիներին. Ադրբեջանի ԱԳ նախարար

Ադրբեջանը ռազմագերի չի համարում 2020 թվականի նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ԼՂ-ում ձերբակալված հայ զինվորականներին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Շվեդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էն Լինդեի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում:

«Ադրբեջանը բոլոր ռազմագերիներին վերադարձրել է Հայաստանին: Ադրբեջանի տարածքում 2020 թվականի նոյեմբերի 26-ին ձերբակալված անձինք ռազմագերիներ չեն:  Նրանք զորակոչվել են Հայաստանի Շիրակի մարզից և տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ, կատարել գործողություններ, որոնք հանգեցրել են ադրբեջանցի ինծառայողների և քաղաքացիական անձանց մահվան։ Նրանց առնչությամբ բանակցությունները շարունակվում են», - ասել է Բայրամովը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին