▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանը կոշտ պահանջներ է դրել Հայաստանի առաջ»․ քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչքան հաճախակի է Փաշինյանը փակ հանդիպումներ ունենում ՔՊ խմբակցության հետ, այնքան լեգիտիմ են դառնում խոսակցություններն այն մասին, որ Ադրբեջանը կոշտ պահանջներ է դրել Հայաստանի առաջ: Փաշինյանը ոչ թե իր թիմի հետ պետք է փակ հանդիպումներ ունենա, այլ անկեղծ երկխոսությունը սկսի հասարակության հետ: Հասկանում եմ, որ դժվար է խոստովանել սեփական քաղաքականության ձախողումը, բայց հետո շատ ավելի դժվար է լինելու ցուցմունք տալը, թե ինչ հանգամանքներում «Խաղաղության դարաշրջանի» օրակարգը վերածվեց տարածքային ու մարդկային կորուստների»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին