▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանը մեծաթիվ զորք է կենտրոնացրել»․ Վոլոդյա Հովհաննիսյան

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանն այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադառնալով սահմանային վերջին լարվածությանը, ասել է, որ Ադրբեջանը ոչ միայն ակտիվացրել է իր հռետորաբանությունը, այլև՝ կուտակումները․ «Արցախի ու ՀՀ-ի շուրջ, ինչպես նաև Նախիջևանում կենտրոնացված են 45 հազար ուժեր։ Երեկ Ադրբեջանը կատարել է մասնակի զորահավաք՝ մարտական պատրաստվածության բարձր աստիճանի բերելով իր զորքերը։ Կենտրոնացրել է 70 հազար զորք՝ միայն ՀՀ սահմանին, դրան գումարած՝ 15 հազարանոց Նախիջևանի զորքը, որը դառնում է 85 հազար կենտրոնացված զորք»,- ասել է Հովհաննիսյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին