▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը նախապատրաստվում է ռազմական գործողությունների. Տիգրան Աբրահամյան

armtimes.com-ը գրում է. Հայ արդբեջանական եւ արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Վերջին երեք օրերին սահմանին ադրբեջանական կրակոցներից զոհվել է 1, ծանր վիրավորվել 1 հայ զինծառայող:

 

 

 

 

Արդբեջանը վերջին ամիսներին բավական ինտենսիվացրել է գործողությունները հայ-ադրբեջանական սահմանի նախիջեւանյան գծում։ Այդ ուղղությամբ ադրբեջանական կողմը բավական առաջ է բերել դիրքերը, քարոզչական դաշտում շարունակելով ապատեղեկատվություն տարածել՝ մասնավորապես անցած շաբաթ հայտարարելով Հայաստանից տարածքներ գրավելու մասին:

 

 

 

 

 

Երեկ էլ Բաքվում մեծ հանդիսավորությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին են ներկայացրել բելառուսական արտադրության թվով 10 «Պոլոնեզ» համազարկային համակարգերը, որոնք Ադրբեջանը գնել էր նախորդ տարվա վերջին։ Եվ չի բացառվում, որ Ադրբեջանը նաեւ նոր սպառազինությունից որգեւորված է լարում իրավիճակը սահմանին: Մասնավորապես արցախա-ադրբեջանական սահմանին էլ Ադրբեջանը գործի է դրել դիպուկահար խմբերին, հատուկ նշանակության ստորաբաժնումներին:

Արցախա-ադրբեջանական սահմանի լարվածության վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

- Պարոն Աբրահամյան, այս պահին իրավիճակ արցախա-ադրբեջանական սահմանինինչպե՞ս է գնահատվում:

 

 

 

 

- Հակառակորդը շարունակում է առաջնագծի տարբեր ուղղություններով ակտիվություն դրսեւորել, որը որոշակի դեպքերում վերաբերում է տեխնիկայի տեղաշարժին, որոշ ուղղություններով ավելի շատ դրսեւորվում են դիպուկահար խմբերի, հատուկ ստորաբաժանումների ակտիվությամբ:

Այս ակտիվացումը մեր կողմից կասեցվո՞ւմ է:

 - Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել:

 

Պարոն Աբրահամյանայնուամենայնիվադրբեջանական կողմի ակտիվությունը ի՞նչի հետ է կապված:

- Մի շարք հանգամանքներով կարելի է պայմանավորել ադրբեջանական կողմի այս ակտիվացումը: Համար մեկ հարցը՝ ինչը մնում է Ադրբեջանի այսօրվա քաղաքական իշխանության օրակարգում դա այն է, որ խնդիրը ռազմական ուժով կարգավորելու օրակարգային հարցը դեռեւս մնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանության սեղանին: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին