Դուք` ձեր գնահատմամբ սխալին սխալով եք արձագանքում, ոչ ճշտին նույնությամբ կամ մի բան ավելի եք արձագանքում. Արամ Վարդևանյանը` ՔՊ–ին
«Ազգային ժողովը ելույթները կարող են լինել սուր, կարող են լինել վիրավորական, կարող են լինել անընդունելի և այլն։ Այդ ժամանակ ի՞նչ է պետք անել՝ նախազգուշացում, խոսափողի անջատում, մեկ նիստի ելույթից հանդես գալու իրավունքի զրկում։ Ի դեպ, իմ հենց նախնական ելույթի շրջանակներում որպես ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու ասում էի, որ չպետք է լինի որևէ մի խմբակցության նկատմամբ հատուկ մոտեցում, պետք է լինի ամբողջ ԱԺ նիստերի դահլիճի նկատմամբ հավասար մոտեցում։ Նիստը նախագահողը մեր խմբակցության կողմից ո՛չ ընդունելի որակված արտահայտության հաջորդող ժամանակահատվածում ի՞նչ արտահայտություններ արեց, դուք դա լսե՞լ եք, ես դա չեմ կրկնի»,–ասաց ԱԺ փոխնախագահը։
***
|
«Գոյություն ունի էսպիսի մի սիլլոգիզմ. եթե սրիկան վիրավորանք ա, ապա Էդգար Ղազարյանը պիտի ներողություն խնդրի, եթե վիրավորանք չի, ապա լրիվ նորմալ ա, որ Էդգար Ղազարյանին, ըստ Էդգար Ղազարյանի, անվանեն սրիկա: Դա սիլլոգիզմ ա, որն առաջարկում եմ կոտրել»,- հայտարարեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ հավելելով. «Նախ, ձեզնից ոչ մեկը չի առաջարկում բերել, զոհ անել. փառք Աստծո, պարոն Ղազարյանը սբխեչի ուլ չի, որ բերենք, ստեղ մորթենք, բայց առաջարկվում ա՝ անել պարզ բան. հնչել ա՞ վիրավորանք, թող ներողություն խնդրի»: Ավելի վաղ ընդդիմադիր փոխխոսնակ Արամ Վարդևանյանն ասել էր. «Ինձ մոտ տպավորություն էր, որ ԱԺ նիստերի դահլիճը զոհասեղան ա, ինչ ա: Զոհասեղան ա՞»: *** |
|
«Դուք՝ որպես խմբակցության ղեկավար, Էդգար Ղազարյանի հետ կապված թեմային անդրադառնալո՞ւ եք»,- լրագրողը դիմեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին։ «Կորոշենք, կներկայացնենք, ընդամենը մի ժամից իմ ելույթն է, դուք կլսեք։ Առաջնայինը, ինչի համար այսօր այստեղ եկել ենք, մեր երկրի համար կարևոր ապրուստի հարցի քննարկումն է»,- պատասխանեց Կարապետյանը: |


