▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը թվիթերյան իր էջում անդրադառնալով՝ ադրբեջանցիների կողմից հայ գերիներին սպանելուն, գրել է.

«Միջազգային հանրությունը շարունակում է կույր լինել, իսկ Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները». Արտակ Բեգլարյան

«Մենք արձանագրել ենք այս հարցին այդ կադրերի հրապարակման առաջին իսկ փուլում։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ տեսանյութն իրական է և այն վերաբերում է վերջին բախումներին։ Ադրբեջանցի զինծառայողը գնդակահարում է հայ՝ ծանր վիրավորում ստացած զինվորին: Այսպիսով, միջազգային հանրությունը շարունակում է կույր լինել, իսկ Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին