▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը Ղազախստանում պատվիրել է AZ8A մակնիշի 40 էլեկտրաքարշ. Բաքուն վստահ է՝ Մեղրու միջոցով կապը Նախիջևանի հետ անխուսափելի է. Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը Ղազախստանում պատվիրել է AZ8A մակնիշի 40 էլեկտրաքարշ։ Այս գործարանը Ղազախստանում կառուցվել է Ալստոմի հետ համատեղ։

Պատվերն արդեն իրացված է 50%-ով։ Ուրեմն Բաքուն վստահ է. Մեղրու միջոցով կապը Նախիջևանի հետ անխուսափելի է։ Ի՞նչու է վստահ։ Պարզ է կա պայմանավորվածություն ՀՀ իշխանությունների հետ։ Բա ի՞նչու ՀՀ իշխանություններն այդ մասին հանրությանը տեղյակ չեն պահում։ Հիմա հասկանու՞մ եք ի՞նչու են ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրար հերթ չտալով Սյունիք այցելում։ Հերթական անգամ ժողովրդին սիրաշահելու և խաբելու խնդիր կա»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին