▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի ագրեսիան դարձել է տարածաշրջանային անվտանգության սպառնալիք. Զոհրաբ Մնացականյան

 

Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ավարտից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին ու հատկապես իր գործընկերոջը` ջերմ ընդունելության ու կառուցողական երկխոսության համար։


 

«Մենք մեր օրակարգի բոլոր հարցերի շուրջ ունենք բարձր մակարդակի փոխհասկացվածություն, ինչը վկայում է հայ–ռուսական հարաբերություններում բարձր մակարդակի գործընկերության առկայության մասին։ Արցախյան հակամարտությունը տարածաշրջանային անվտանգության սպառնալիքի է վերածվել»,- ասել է Մնացականյանը։

«Սեպտեմբերի 27-ից առ այսօր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ԼՂ ժողովրդի նկատմամբ լայնամասշտաբ ագրեսիա է իրականացնում, ընդ որում բացահայտ ցուցադրելով իր իրական նպատակները` ԼՂ խնդիրը ռազմական ճանապարհով լուծել և բնաջնջել արցախցիներին։ Ադրբեջանի այդ ցեղասպան գործողությունները չեն տարբերակում քաղաքացիական ու զինվորական անձանց, ավելին` թիրախավորում են հատկապես խաղաղ բնակչությանը։ Վիրավորվել են նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչներ՝ ինչպես հայ, այնպես էլ օտարերկրացի»,- հայտարարել է նա։

Նախարարը նաև հավելել է, որ պետք է անհապաղ դադարեցվեն ռազմական գործողությունները և Ռուսաստանն այդ գործում մեծ դեր ունի։

«Հայաստանն Արցախի անվտանգության միակ երաշխավորն է։ Մենք շարունակելու ենք անել ամեն ինչ՝ ապահովելու արցախցիների անվտանգությունը՝ տարածաշրջանը մաքրելով ահաբեկիչներից»,- հավելել է Մնացականյանը։

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին