Ադրբեջանական կայքերը մի քանի ժամ առաջ տարածում էին, որ Աղդամի շրջանում իբր հայկական զինված ուժերի կողմից կրակված արկ է ընկել ու բնակիչներից մեկի տունը այրվել է: Սակայն Ադրբեջանի ԱԻՆ-ը հայտարարություն տարածեց, որ տունը այրվել է հոսանքի լարերի խնդրի պատճառով:
Երևում է, որ ադրբեջանական կողմը շատ ծանր է տարել դիվերսիոն փորձի ձախողումը և սեփական ժողովրդի մոտ փորձում է խղճահարության ալիք բարձրացնել, թե իբր հայկական կողմը ավերում է խաղաղ բնակիչների տները ու գյուղերը:
Սրանք ե՞րբ պետք է հասկանան, որ մենք նույնիսկ Արցախի ազատագրման ժամանակ գյուղերի բնակիչների վրա ձեռք չենք բարձրացրել: Մեր կռիվը զենքով թշնամու դեմ է, երբ գյուղացին զենք կվերցնի հայ զինվորի դեմ այդ վարկյանին կսատկի այդ զենքի օգնությամբ, բայց խաղաղ բնակիչների վրա կրակելը դա մեր զինվորներից հավատալու չէ: Այս ամենը նաև ապացուցում են ադրբեջանական հայտարարությունները, որ մի տեղեկության համաձայն տունը արկի ընկնելու արդյուքնում է այրվել, մյուսի համաձայն հոսանքից: