▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի առողջապահության նախարարի դուստրը ընդունել է քրիստոնեություն. կնքահայրը Ջիգարխանյանն է

Ադրբեջանի առողջապահության նախարարի դուստրը ընդունել է քրիստոնեություն. կնքահայրը Ջիգարխանյանն է:

Ադրբեջանում հասունանում է նոր հիստերիա : Բարձրաստիճան պաշտոնյայի, առողջապահության նախարարի դուստրը ՝ Նարմին Շիրալիվան դարձել է Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ ընդունելով քրիստոնեություն:

Նարմին Շիրալիվան հանրաճանաչ էր ոչ միայն Ադրբեջանում, այլև Ռուսաստանում նա ԱՀ առողջապահության նախարար Օկտայ Շիվալևը աղջիկն է: Երկար ժամանակ Շիրալիվան աշխատել է «Մշակույթ» ռուսական հեռուստաալիքում , որպես հաղորդավարուհի, իսկ 2013-ին ստանձնել է մոսկովյան շրջանի նահանգապետի մշակութային խորհրդականի պաշտոնը:

Նարմին Շիրալիվան Հայ Առաքելական եկեղեցում մկրտվելու և քրիստոնյա դառնալու անսպասելի որոշմամբ իր հայրենակիցներին ենթարկել է շոկի, և ամենահետաքրքիրը այն է , որ Նարմին Շիրալիևան որպես կնքահայր ընտրել է, ոչ ավել ոչ պակաս լեգենդար հայ դերասան , Սովետական ​​Միության և ՌԴ ժողովրդական արտիստ՝ Արմեն Ջիգարխանյանին: Այս մասին հայտնում են ադրբեջանական աղբյուրները:

Բնականաբար, հայրենիքում այսպիսի քայլը անմիջապես դիտվեց , որպես հայրենիքի դավաճանություն, որովհետև Բաքուն տարիներ շարունակ փորձում է կրոնական բնույթ տալ ղարաբաղյան պատերազմին ՝ հայերին մեղադրելով մահմեդական ադրբեջանցիների սպանությունների և հետապնդումների մեջ:

Ավելին, Ալիևի ռեժիմի համար կրոնը քաղաքական գործիք է , երբեմն նաև հանցավոր նպատակների հասնելու համար:

Աղբյուրն՝ infoteka24.ru

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին