Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպում է կայացել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ռուսական խաղաղապահ զորախմբի տեղեկատվական վարչությունից։
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղում էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման վերականգնման վերաբերյալ։
Լաչինի միջանցքով տրանսպորտային միջոցների անխոչընդոտ տեղաշարժը վերականգնելու շուրջ բանակցությունները շարունակվում են։
Դիտեք նաև՝