▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել». Ալիև

Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել. երկու երկրների սահմանին խաղաղ իրավիճակ է, РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն գոյություն ունի դե ֆակտո խաղաղություն. մի քանի ամիս է՝ երկու երկրների սահմանին խաղաղ իրավիճակ է տիրում։ Սակայն այդ գործընթացի տրամաբանական ավարտի համար անհրաժեշտ է ստորագրել խաղաղության պայմանագիր և վերջ դնել Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային հավակնություններին»,- ասել է Ալիևը` Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ հանդիպմանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին