▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի հոսպիտալում առանց ցավազրկման վիրահատել ու ներքին կարեր են դրել վիրավոր հայ զինծառայողներին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 4-ին ադրբեջանական գերությունից վերադարձած 17 հայ զինծառայողներին Ադրբեջանի հոսպիտալում առանց ցավազրկման վիրահատել ու ներքին կարեր են դրել․ «Խոշտանգումների մասերը փակ զեկույցով ենք ներկայացնում, որ ընտանիքի անդամներին կրկնակի հոգեբանական տրավմայի չենթարկենք։ Անգամ զինվորական հոսպիտալում, երբ անձը գտնվել է բժշկական խնամքի ներքո, նրա նկատմամբ եղել է վատ վերաբերմունք։ Առանց ցավազրկելու բժշկական միջամտություններ են արել։ Այդ ամենի վերաբերյալ առանձին զեկույց կպատրաստվի»,- ասել է նա։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին