Ադրբեջանի կողմից հնչող պատերազմական սպառնալիքները չունեն որևէ հեռանկար: Այս մասին, սեպտեմբերի 21-ին, վարչապետի նստավայրում կայացած միջոցառման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Մեր երկրի արտաքին քաղաքական ամենակարևոր հիմնախնդիրը Արցախի հարցի խաղաղ կարգավորումն է: Մեր դիրքորոշումը չի փոխվել, մենք կողմ ենք խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը և անելու ենք մեզնից կախված ամեն ինչ՝ հարցը բանակցային ճանապարհով լուծելու համար:
Ադրբեջանի կողմից հնչող պատերազմական սպառնալիքները չունեն որևէ հեռանկար: Ենթադրել, թե մենք վախենալու ենք այդ սպառնալիքներից և բավարարելու ենք Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները, սին են:
Այո, մենք կառուցում ենք խաղաղասեր, ժողովրդավար և մարդասիրական գաղափարներ դավանող պետություն, բայց դա չի նշանակում, թե մենք չենք պատրաստվում պաշտպանել մեզ, մեր հայրենիքը, մեր ապագան»:
Աղբյուր՝ news.am
Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանը բացեց Բաղրամյան 26-ի դռները
Բաղրամյան 26–ի դռներն այսուհետ բաց կլինեն ժողովրդի համար. Նիկոլ Փաշինյան