▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի նենգ քաղաքականությունը դատապարտված է ձախողման. Շարմազանով

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Գագիկ Մելիքյանը և Կարեն Բոթոյանը, հոկտեմբերի 29-ին մեկնել է առաջնագիծ, հանդիպել զինվորներին:

Ինչպես տեղեկացնում է ԱԺ փոխնախագահի մամուլի գրասենյակը, հայ խորհրդարանականներն առաջնագծում համոզվել են հայրենյաց սահմանների անառիկության մեջ:

«Այսօր հերթական անգամ համոզվեցինք, որ մեր զինվորների, բանակի և ողջ հայության միասնականության արդյունքում մեր սահմաններն ամուր են:

Վերջին օրերին Ադրբեջանը, նենգորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, դիվերսիոն փորձ կատարեց երկու ուղղությամբ՝ տակավին ձախողվելով: Այդ երկրի կողմից բանակցային գործընթացին վնաս հասցնող ցանկացած փորձ պետք է խստագույնս դատապարտվի և հասցեական գնահատականներ ստանա միջազգային հանրության կողմից:

Ադրբեջանի նենգ քաղաքականությունը դատապարտված է ձախողման, քանի որ հայ զինվորն ամուր կանգնած է իր հողին և պաշտպանում է իր հայրենիքը»,-նշել է ԱԺ փոխնախագահը:

unnamed

unnamed

unnamed unnamed

unnamed

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին