▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Առաջարկում եմ բացել Multi Wellness-ի բացօթյա լողավազանը և երեխաների համար սահմանել 1000 դրամ մուտքի վճար»

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Պեդրո Զարոկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե Երևանի քաղաքապետարանն իսկապես լուրջ է վերաբերվում երեխաների առողջությանը, ապա առաջարկում եմ անհապաղ բացել Multi Wellness-ի բացօթյա լողավազանը և մինչև ամառվա ավարտը 18 տարեկանից ցածր բոլոր երեխաների համար սահմանել օրական ընդամենը 1000 դրամ մուտքի վճար։
Նախկինում երեխաների համար մեկ օրվա արժեքը 10,000 դրամ էր, իսկ մեծահասակների համար՝ 18,000 դրամ, ինչի հետևանքով Երևանի երեխաների ճնշող մեծամասնությունը հնարավորություն չուներ օգտվելու քաղաքային սեփականություն հանդիսացող տարածքում կառուցված լողավազանից»։

Դիտեք նաև՝

 

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին