▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակը ոչ միայն Արցախը գրավելն է, այլև Հայաստանը թուլացնելը. Սաֆրաստյան

Ալիևի հայտարարությունները, թե ՀՀ տարածքի զգալի մասը պատկանում է Ադրբեջանին՝ հնարավոր չէ պատկերացնել, որովհետև ոչ մի Ադրբեջան չի եղել, ասուլիսի ժամանակ ասաց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա կարծիքով՝ դա արտահայտում է Ադրբեջանի ղեկավարության ծավալապաշտական նկրտումնրեը ՀՀ նկատմամբ:

«Ես հատուկ ընդգծում եմ՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Երբ պատերազմը նոր էր սկսվել, ես ասում էի՝ Ադրբեջանի ու Թուրքիայի նպատական է ոչ միայն Արցախը գրավել ու Արցախի հայությանը ցեղասպանության մատնել, այլև թուլացնել Հայաստանը և շարունակել ցեղասպանության քաղաքականությունը»։ Սաֆրաստյանն ասում է՝ Հայաստանը պետք է շատ վճռական հակահարված տա հայտարարություններին՝ օգտագործելով պատմական փաստերը, վերհանելով ներկայում Ադրբեջանի ու Թուրքիայի վտանգավոր ծավալապաշտական ագրեսիվ քաղաքականության բուն էությունն ու նպատակները:

«Շատ կարևոր է նյութ տրամադրել աշխարհին, որը կվկայի՝ այն պատերազմը, որը մղեցին այդ երկու երկիրը, դուրս էր պատերազմական բոլոր կանոններից», - նշեց թուրքագետը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին