Ռազմինֆո կայքի փորձագետ Կարեն Վրթանեսյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց, որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը պարբերաբար կեղծ տեղեկություններ է հաղորդում, և դա նոր բան չէ:
Ասուլիսի ժամանակ Վրթանեսյանը նշեց, որ ադրբեջանցի օգտատերերից մեկը երեկ գրառում է արել, որ ոմն քաղաքացիական անձ հատել է սահմանը, իսկ այսօր ջնջել է գրառումը: Տվյալ անձին փորձել են ներկայացնել որպես դիվերսանտ, իբրև ադրբեջանցի գյուղացիները բռնել են նրան ու հանձնել զինվորականներին:
Այսօր առավոտյան 8:30 Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է արել դիվերսիոն խմբի և գերի ունենալու մասին:
Հիշեցնենք, որ ավելի ուշ ՀՀ Պն-ն հերքել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը՝նշելով, որ ՀՀ ԶՈՒ-ն դիվերսիա չի իրականացրել և հայկական կոմը զինծառայող չի կորցրել: