▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին հայտնվել է դժվար կացության մեջ. Սենոր Հասրաթյան

ԱՀ ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ադրբեջանի ՊՆ- ն, կարծես թե, կրկին հայտնվել է դժվար կացության մեջ, իսկ պատճառն էլ, թերեւս, վերջին օրերին առաջնագծում տեղ գտած զարգացումներն են եւ դրանց արդյունքում կրած կորուստները:

Արդեն քանի օր է, պաշտոնական Բաքվի քարոզիչները ջանքեր են գործադրում տարբեր հնարքներով մեղմել Մարտունու եւ Ակնայի ուղղություններով կրած ապտակի հետեւանքները, իսկ ինչ-որ տեղ էլ փորձում կատարվածը ներկայացնել ոչ այլ կերպ, քան «հայերին հասցված հզոր հակահարված»:

Սակայն, այս փորձերի արդյունավետությունը փոշիանում է, երբ հարեւան երկրի հանրությանը հայտնի է դառնում հերթական «շեհիդի» անունը, ասենք այնպես, ինչպես եղավ այսօր... Ադրբեջանական ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, թե իբր «շփման գծում թշնամու դեմ ծավալված ահեղ մարտերի ընթացքում հերոսաբար զոհվել է զինծառայող Էլվին Սուլեյման օղլու Ահմեդովը...»:  Իսկ թե երբ, որ ժամին եւ որտեղ է զոհվել, այդ մասին ոչ մի խոսք:

Այսքանից հետո մեզ մնում է սպասել նման բովանդակության այլ հաղորդագրությունների եւս, մանավանդ, որ առ այսօր հակառակորդը բարձրաձայնել է միայն Մարտունու ուղղությամբ կրած կորուստների մասին... Իսկ թե այդ նույն օրը՝ փետրվարի 25-ին, ի՞նչ է տեղի ունեցել Ակնայի ուղղությամբ եւ որքա՞ն կորուստ է կրել ադրբեջանական զինուժը, ցույց կտան հետագա հրապարակումները...»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին